24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այլընտրանքային պատմություն նախագիծ 

  1. Այլընտրանքային պատմություն նախագիծ  << Ֆիդայական պայքար. նպատակներ, արդյունքներ և դասեր >>

 Հայ ազգազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը։ Անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական՝ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն բառ է, նշանակում է՝ «զոհ», բայց ընկալվում է՝ «անձնազոհ» իմաստով։ Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում՝ տարերայնորեն թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր ու օրհասական վիճակով: 1880-ական թվականների կեսերին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ։ Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը՝ ֆիդայիները երդվել են. «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։ Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերը ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի , Գալուստ Արխանյանի , Արամ Աչըքպաշյանի, Գրիգոր Կարապետյանի, Մինասօղլու խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։ Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար․ այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները Թուրքիային սահմանակից շրջաններում կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։  1890-ական
թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ։ Ազգային կուսակցությունների հիմնական, նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հետևաբար նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Կուսակցություները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափար, ղեկավարությունը։ Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականերին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։1890-ական թվականների 2-րդ կեսից ՀՅԴ-ն, հասարակականքաղաքական կյանքում դառնալով ամենաազդեցիկը, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամներ։ Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկյան Հայաստանում: 1895-96 թվականին ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր։ Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի։ Հայտնի են Բաբշենի Խաստուրի, Սպաղանքի, Ցրոնքի Բերդակի, Նորշենի, Առաքելոց վանքի (Երեքն էլ՝ 1901թ․ են եղել) կռիվները։ Ֆիդայական շարժման նշանավոր դեմքերից են Աղբյուր Սերոբը, Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը , Նիկոլ Դումանը , Ժիրայրը,Հրայր Դժոխքը , Սպաղանաց Մակարը, Վազգենը, Գուրգենը , Քեռին , Իշխանը Հովսեփ Արղության և ուրիշներ։ Ուրախ եմ, որ հայերը այսքան ձգտել են ազատության, բայց ամեն ինչն իր սահմաններն ունի և ի վերջո մենք <<գիժ>> չենք և չենք պտրաստվում այդքան արյուն թափել հեղափոխության համար, իսկ եթե դուք չեք հավատում, ահա ձեզ որպես օրինակ <<Թավշյա Հեղափոխությունը>>․ Մենք ազատության հասանք, չէ՞։ Բայց, եթե ճիշտն ասեմ, այս  հեղափոխությունը ինձ հոգնեցրեց, և ես ուզում եմ, որ դուք հասկանաք՝ մարդու դեմ միայն մարդը կարող է կանգնել, մարդկությանը սպանել կարող է միայն մարդը։ Եվ եթե դուք մի բան ուզում եք, ձգտե՛ք դրան, և ես ձեզ խոստանում եմ՝ դուք դրան կհասնեք։

Օգտագործված աղբյուրներ՝

АРМЯНСКОЕ ГАЙДУКСКОЕ ДВИЖЕНИЕ

Հայ ֆիդայական շարժումը 1880-1907 թթ.

Հայ ֆիդայինական շարժում