24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոտուրի շրջանակում՝ Ճամփորդություն Նորագավթից Այնթապ` ջրանցքի երկայնքով

Այսօր՝ մարտի 29-ին մի խումբ  բնասեր,բնագետ սեբաստացիներ էկոտուրի՝Ճամփորդություն Նորագավթից Այնթապ` ջրանցքի երկայնքով և<<Կրթական ծրագրերի փոխանակում>> նախագծի շրջանակներում այցելեցինք Այնթափի թիվ 2 միջնակարգ դպրոց,ծանոթացանք նրանց բնապահպանական աշխատանքների հետ՝թափոններից բնագիտության ուսուցչի և սովորողների պատրաստաց տարբեր կենդանիների խրտվիլակների ,ինչպես նաև նրանց պատրաստված Հայաստանի <<Կարմիր գրքի>>պատրաստնման աշխատանքներին:Հետո բոլորս շարժվեցինք դեպի ջրանցքները,որտեղ տեսանք անմխիթար,բացթողնված վիճակ՝գարշելի հոտ,կեղտոտ ջրանցքներ,որով ջրում են այդ տարածքի բանջարեղենը և մրգերը,փորձեցինք մաքրել և մտածել համագործակցության եզրեր այդ ջրանցքների մաքրման և այլ բնապահպանական հարցերի շուրջ:Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել<< NABU>> կազմակերպությանը անվճար տրանսպորտ և սնունդ տրամադրելու համար,որը սկսել է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը: