https://www.youtube.com/watch?v=Rpsq6XMdMuE&feature=youtu.be
Այսօր կրթահամալիրը եռօրյա այցով հյուրընկալեց Վարդենիկից ժամանած խմբին։ Այս անգամ խումբը՝ երաժիշտ սովորողների և դասավանդողների, ժամանել է համերգային նախագծով։ Նշենք, որ սա «Գետը համայնքում» նախագիծի շրջանակում վարդենիկցիների երկրորդ այցն է կրթահամալիր։ Խմբի դիմավորումից հետո կազմակերպվեց շրջայց դպրոցներում։ Վարդենիկցիները ծանոթացան ընդհանուր կրթական միջավայրին, մասնակցեցին ուսումնական պարապմունքներին, «Կրթական պարտեզ» համատեղ սարալանջային աշխատանքներին, «Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգին՝ հանդես գալով երաժշտական կատարմամբ։ Ապա պոեզիայի համաշխարհային օրը սեբաստացի սովորող-դասավանդողների հետ վարդենիկցիները նշեցին The Club ակումբում, որտեղ հաճելի երաժշտական ու ջերմ միջավայրը իրենց ներկայությամբ լցրին, ընթերցումներով գեղեցկացրին ժամանակակից հայ գրողները։ Իսկ «Կարդում ենք» նախագծային ընթերցումները չէր կարող անմասն մնալ մեզանից․ համատեղ ընթերցումներ, երգային կատարումներ եղան Մաշտոցի պուրակում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Կասկադ համալիրում։ Այ, այսպիսի հագեցած օրվանից հետո անհամբեր սպասում ենք լուսաբացին․․․
Հետաքրքիր է․․․
«Լույսի մոլորակ» էքսպոյից
Միդինֆոյի մեդիալրագրողները խոհանոցում են. պատրաստում են Ասիլ Վասիլներ. տեսանյութ
Ճամբարային լուսաբանում