Թեմա՝ ուսումնական գործունեության արտացոլումը վիրտուալ տարածքում․ բլոգներ, google տետրեր։
Առնանց քննարկման կազմակերպման աշխատակարգ․
Քննարկմանը մասնակցում են բոլոր դասավանդողները, յուրաքանչյուր դասավանդող կազմակերպում է, քննարկման էջում արտացոլում 5-10 սովորողի արձագանք՝ քննարկումը դարձնելով ուսումնական աշխատանք։ Կազմակերպիչը արձանագրում է սովորողների մասնակցությունը, համակարգում ծնողների մասնակցությունը։
Յուրաքանչյուր քննարկում ունենում է եռօրյա ժամկետ։
Պատասխանները լինում են հիմնավորված, փաստարկված, հայատառ և հրապարակելի։
Խնդրի ծագում
2015-2016 ուսումնական տարում դասավանդողները և սովորողներն արտահայտել են անհանգստություն, թե ինչու իրենք պետք է ունենան, խմբագրեն երկու վիրտուալ տարածք և որն է դրա իմաստը։ Տետրերը հանրության համար փակ են, բլոգները՝ բաց։ Երկու վիրտուալ տարածք ունենալու դեպքում սպասարկումը դառնում է թերի։
Այս հարցադրումն է ընկած քննարկման արդյունքում։ Առաջարկում եմ ունենալ միասնական լուծում։
Իմ կարծիքով տնային առաջադրանքը պետք է տեղադրենք գուգլ տետրում, իսկ լավագույն աշխատանքները բլոգում: Քանի, որ ինձ համար երկուսով էլ հեշտ է աշխատել:
Ւնձ ավելի հարմար է աշխատել բլոգով, որովհետև Google disc — ը կարող է վերջանալ և դա կարող է խնդիր հանդիսանալ նոր Google disc բացելու համար, իսկ բլոգը ավելի հարմար է:
Ես նախնտրում եմ օգտվել երկուսից.
-Բլոգում նյութ տեղադրելուց, եթե դուրս գանք, նա չի պահպանվի:
-Բլոգում նյութ տեղադրելը և նոր էջ բացելը հեշտ է:
-Google dive-ը ցանկացած դեպքում դանդաղ է բացվում:
-Google dive-ում միայն ուսուցիչներն են տեսնում տնայինները, և սովորողները չեն կարողանում արտագրել:
Ես կարծում եմ , որ ավելի հարմար է բլոգը,որովհետև բլոգում ավելի հեշտ է աշխատեելը , քան Գուգլ տետրում։
Ես նախընտրում եմ google տետրը։ Բլոգներով չարժե աշխատել, որովհետև դժվարություններ է արաջանում տեքստի հետ, իսկ իմ կարծիքով google տետրում ոչ մի դժվարություն չկա։
Իմ կարծիքով բլոգում պետք է լավագույն նյութերը տեղադրել,իսկ տնայինները ` գուգլ տետրերում :Նաև բլոգում բոլորը տեսնում են,բայց, եթե սխալ անենք,դժվար կլինի ուղղել,բայց գուգլ տետրում հանգիստ կարող ես ուղել: Քո գրածը ոչ ոք չի կարող,նայել միայն ում,որ դոստուպ ենք տվել:
Ես կաօծում եմ,որ բլոգով ավելի հեշտ է աշխատելը, քանի որ ընդանուր գնահատականը նշանակելիս նշանակում են բլոգով,իսկ.գոգլ տետրը ողղակի բարդացնում է երեխների տնային աշխատանքը:
Ես նախնտրում եմ,որ բլոգով աշխատենք:Իմ կարծիքով բլոգով ավելի հեշտ կլինի աշխատել:Գուգլ տետրում կարող է միայն մի ուսուցիչ նայել, իսկ բլոգում բոլորը կարող են նայել և գնահատել: