22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«ԴիջիԹեք»-ը ֆիզ-քիմ ընտրության դասի ժամին

Մենք այս շաբաթ ֆիզ-քիմ ընտրության գործունեության ժամերին զբաղված էինք Դիջիթեյքյան նյութերի ուսումնասիրությամբ։ Աշխատում էինք հետևալ ձևով։ Յուրաքանչյուրս ընտրել էինք մի անվանակարգ ուսումնասիրում ենք աշխատանքները և հետո ներկայացնում էինք ամենալավ աշխատանքը։ Աշխատում էինք Ես և Արսենը միասին,  մենք ընտրեցինք <<Մեդիակրթություն նոր գործիքի, միջոցի յուրացում կիրառում>> անվանակարգը։ Նայելով մոտավորապես 20 աշխատանք մենք ընտրեցինք ամենալավը։ Դա եղավ 1188 համարը, որը ներկայացնում էր Էմանուել Ագջոյանը։ Այդ աշխատանքը դուր եկավ նաև խմբի անդամներին։ Նա համապատասխանում էր այս անվանակարգին, որովհետև առաջին հերթին այս նյութը սովորեցնում էր մեդիակրթություն նոր գործիքի յուրացում։ Նաև շատ հետաքրքիր էր ուսումնասիրելը և ուսուցանող էր։Դրանց մեջ կային աշխատանքներ որոնք չէին համապատասխանում անվանակարգին:
Հեղինակ-Կիրակոսյան Գարիկ և Արսեն Դանղյան