23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դիջիտեքը ֆիզ-քիմ ընտրությունում

Մենք ֆիզ-քիմ ընտրության խմբով ընտրության ժամերին նայում էինք դիջիտեքի նյութերը։ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում էր մեկ անվանակարգին ներկայացված աշխատանքները։ Ես ուսումնասիրեցի <ուսումնական բաց նախագիծ> և <Դիջիտեքը ընտանիքում> անվանակարգերին ներկայացված աշխատանքները։ Նայեցի 34 հատ նյութ, որից 16 -ն լավն է 18 — հատը վատ, վատ են նրանով, որ ուսումնական չէին և նյութի հղումը չկար`միայն անուններն էին։
Համարում եմ լավ նյութեր 1057 և 1056 նյութերը, որոնք դրեցի ընդհանուր խմբի դիտմանը և քնարկմանը։ Ստացվեց, որ նրանք ինձ հետ համակարծիք էին։ Ինձ այս աշխատանքը դուր եկավ։ Տանը կշարունակեմ։