24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արդյոք կզգաս․․․

Մտքերը՝ Մերի Զաքոյանի

Սրտումս եմ քեզ թաքցրել և չգիտեմ էլ, թե ինչու։ Ամեն վայրկյան մտածում եմ քո մասին և գիտեմ, որ մեկ է, դու ոչինչ էլ չես զգա։ Չես զգա այն ժպիտը, որը ակամա հայտնվում է դեմքիս, երբ տեսնում եմ քեզ։ Չես զգա սերս, երազներս, ապրումներս, կարոտս։ Չես զգա այն ամենն, ինչն իմ մեջ է, իմ հոգում։ Չես զգա, որովհետև չես ուզում զգալ։ Եվ կգա մի օր, երբ ես կմոռանամ քեզ, քո ժպիտը, որը իմ կյանքի իմաստն է դարձել, աչքերդ, որ այդքան սիրում եմ, խոսքերդ, որոնք ցանկացած դեղից էլ լավ են բուժում։ Ու հանկարծ այդ պահին դու կհիշես ինձ։ Կուզենաս ետ բերել ժամանակն ու ապրել զգալով, զգացմունքներով։ Բայց կզգաս, որ արդեն ուշ է, և դու կորցրել ես այն ամենն, ինչը մի ժամանակ չէիր էլ փորձում նկատել…