23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամանորի գիշերը

Ամանորը մի գիշեր է, որով սկսվում է նոր ավելի երիտասարդ տարին: Ես կարծում եմ, որ այն առիթ է բարություն անելու: Առիթ է շնորհավորելու, մարդկանց ուրախություն և ժպիտ պարգևելու: Ամանորը հրաշքների գիշեր է, իհարկե կան մարդիկ, ովքեր չեն հավատում այդ գիշերվա հրաշքներին, բայց ես ինքս հավատում եմ: Հավատում եմ երազանքներին, հրաշքներին, ու ինչքան դրանց հավատաս, այդքան քո կյանքը ուրախ և գեղեցիկ կանցնի: Ամանորյա գիշերը հրաշքների գիշեր է, այն առիթ է երջանկանալու և երջանկացնելու, ժպտալու և ժպիտներ նվիրելու: Ամեն Ամանորի գիշեր դու ինքդ յուրաքանչյուրին մի փոքրիկ ժպիտ ես նվիրում, որի առիթըհենց Ամանորն է: Ամանորը այն առիթն է, որ դու հավատում ես հրաշքներին, երազանքներին, ինքդ ուրախանում ես, ժպտում և նույնը պարգևում մարդկանց:

Սվետլանա Մելքումյան