22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բոլոր առիթները չեն, որ այդպես են նշում

Ամանորը ամենամեծ առիթն է, որովհետև դու և քո ընտանիքը նշում եք գալիք տարին: Ես բոլոր առիթներն էլ համարում եմ կարևոր, որովհետև դրանք լինում են տարին մեկ անգամ: Ամանորը ինձ համար հետաքրքիր և ոմանց համար մի քիչ ծախսատար առիթ է, հետաքրքիր է նրանով, որ տոնը ամսի մեկին պետք է լինի, բայց մարդիկ դա նշում են ամսի երեսունմեկին՝ ժամը տասներկուսին. դե դա էլ է կոչվում ամսի մեկ, բայց բոլոր առիթները չեն, որ այդպես են նշում: Ինչու է մի քիչ ծախսատար, որովհետև մարդիկ կան, որոնք պարտքեր են անում Ամանորը նշելու համար, բայց ես այդ մտքին համաձայն չեմ, որովհետև ես կարծում եմ, որ մի երկու բանով էլ կարող ես Ամանորը նշել:

Արտաշես Գրիգորյան