25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ես ու  իմ  լավագույն  ընկեր  Նարեկը  շատ  տարբեր  ենք.  նա  ունի  իր  մտածելակերպը,  ես՝  իմը։  Նարեկը  շատ  է  սիրում  ստեղծագործել, իսկ   ես  սիրում  եմ  ամեն ինչուսումնասիրել,  իսկ  հետո  վերլուծել  և  իմ  մտքերը  շարադրել:  Ես  գիրք  կարդալ  չեմ  սիրում,  իսկ  Նարեկը  սիրում է  և  ինձ  լիքը  խորհուրդներ  է  տալիս։  Ընկերությունը շատ  հզոր  մի  բան  է,  եթե  կարողանաս,  դու  և  քո  ընկերը  կլինեք  միասին  շատ  հզոր և  գիտելիքների  առումով,  և ուժով։  Ես  շփվում  էի  Սիմոնյան  Արմանի  հետ։  Բայց  բոլորը  ասում էին,  որ  Արմանը  վատն  է,  իսկ  ես  չէի  լսում,  բայց  ես  արդեն  հասկացա,  որ նրանք  ճիշտ  էին  ասում,  և  ես  էլ  իր  հետ  այդքան  չեմ    շփվում:  Իմ  ընկերներն  են  Գոռը,  Նարեկը և Սամվելը։  Իմ  և  Նարեկի  ընկերությունը  շատ  հզոր  է.  եթե  մեզ ուզենան  կռվացնել,  չի  ստացվի, որովհետև  մենք  շատ  հզոր  ենք՝  ինչպես  երկաթը։   Ճիշտ  է,  մենք  մեկ—մեկ  վիճում  ենք,  բայց  դա  ուղղակի  մեր  մտածելակերպի տարբերությունից է,  բայց  ես և  Նարեկը  շատ  ենք  սիրում  ուրիշի  գլխին  քարոզ  կարդալ  և  իրենց  հոգին  ուտել։ Ես  շատ  բարձրախոս  եմ  և  եթե  խոսեմ,  աստված գիտի՝  երբ  կվերջացնեմ,  իսկ Նարեկը  շատախոս  է,  համ էլ  խելացի։  Ես  ինքս  սիրում  եմ  քիմիա, Գրականություն,  Հայոց  լեզու  և  ֆիզկուլտուրա։  Ես  և  Նարեկը  սիրում  ենք  խաղալ  բասկետբոլ և ֆուտբոլ:<<ԻՄ  և  ՆԱՐԵԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ԱՆՄԱՀ  Է >>,     <<ՄԵՆՔ  ՇԱՏ  ՈՒԺԵՂ  ԵՆՔ  ՄԻԱՍԻՆ>>