Իմ կարծիքով փողը մարդու հոգին աղտոտում է։ Իսկ ծիծաղը մարդուն տալիս է էներգիա ու ուրախություն։ Ես կարծում եմ կարելի է փողի վրա թքած ունենալ և միայն ծիծաղով ապրել, բայց դրա հետ մեկտեղ փողը մեզ օգնում է։ Եթե փողը չլինի, մարդը սոված կմա, չի կարողանա իր բալիկներին խնամել։ Ես շատ կուզեի լինել ես այս երկրի տերը, որ բոլոր մարդկանց դեմքին ժպիտ լիներ, իսկ երբ մարդկանց երեսին ժպիտ կլինի, միայն այն ժամանակ, երբ բոլորի կարիքները կհոգային, բոլորը կապրեին առողջ և ուրախ ։ Ես շատ եմ տխրում, որ մարդը ունի միայն մեկ կյանք․ ես եթե կարողանայի փողի վրա թքած կունենայի և բոլոր մարդկանց այնպես կանեի, որ անմահ լինեին, բայց ցավոք դա հնարավոր չէ։ Եթե ոչ ոք չմահանար, հիմա Հայաստանը կլիներ <<ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ>>։ <<ՀԻՄԱ ԱՄԲՈՂՋ ԱՄԵՐԻԿԱՆ ՀԱՅ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏև 1915 ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՈԼՈՐԸ ԳԱՂԹԵԼ ԵՆ>> <<ԿԱՄ 1994-1995 ՊԱՏԵՐԱԶՄԸ․ ԲՈԼՈՐԸ ԳԱՂԹԵՑԻՆ և ԳՆԱՑԻՆ ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ >>։ Ես ինքս երբ դառնամ չափահաս, ինքս եմ կերտելու <<ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ >>։ Հայաստանում բոլորը կարիք ունեն փողի, իսկ այն պատգամավորները միայն իրենց տան կահույքն են սիրունացնում։ Ամեն մի հայ մի բռունցք է, եթե մենք ամբողջ երկրներից Հայերին բերենք Հայաստան, մենք կդառնանք մեկ հզոր բռունցք և բոլոր մեր թշնամիներին կվերացնեք երկրի երեսից իսկ հիմա մենք նոր պատերազմի շեմին ենք։ Մեր հայ նախագահը շատ վախկոտ է, իսկ ժողովուրդը ուժեղ և պինդ՝ ինչպես երկաթը։ Երբ Հայաստանը լինի <<ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԲՈԼՈՐԸ ԿԼԻՆԵՆ ՈՒՐԱԽ և ԲՈԼՈՐԻ ԴԵՄՔԻՆ ԿՏԵՍՆԵՆՔ ԺՊԻՏ >> ։ Ես ինքս լցված եմ վրեժի ծարավով, ես երբ գնամ բանակ, ես օգնելու եմ, որ մեր հայրենիքը ապրի անհոգ և հպարտ, հիմա մեր զինվորները բանակում դեմքների ծիծաղով ծառայում են իրենց ՀԱՅՐԵՆԻՔԻն։ Ամեն մի հայ իր գլուխն է պահում և իր գրպանն է հարստացնում։ Ես կարծում եմ, Որ վաղ, թե ուշ լինելու է <<ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ և ԲՈԼՈՐԻ ԴԵՄՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՊԻՏ>>։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid