21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ապրել այնպես, ինչպես այս օրը քո կյանքի վերջին օրն է

Լրագրող- Հենց նոր թաղման մասին էիք խոսում: Արարողակարգի մասին արդեն խորհե՞լ եք:

Ազնավուր- Ոչ, քանի որ մեռնելն ատում եմ:

Հազվադեպ մտածում եմ մահվան մասին, գիտակցելով, որ այն մի օր գալու է: Չեմ հասկանում այս երևույթի՝ մարդկանց մեջ տխրություն առաջացնող պատճառը: Բոլորս էլ գիտենք, որ ոչինչ կամ ոչ ոք հավերժ չէ, և ինչպես ծնվում կամ ստեղծվում է, այդպես էլ մահանում: Մտածում եմ, թե դրանից հետո ինչ է լինում մարդու հետ: Գնում է ԱՍՏԾՈ մոտ, թե ոչինչ էլ չի լինում… Էլ ոչինչ չես զգում, ոչ մի բան…  Կատարյալ մթություն: Սակայն չեմ ցանկանում սրա մասին շատ մտածել, քանի որ գուցե խելագարվեմ մտքերիս մեջ: Ապրել այսօրվա օրով, ապրել այնպես, ինչպես այս օրը քո կյանքի վերջին օրն է… Սա է իմ հիմնախնդիրը: