23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երկրի բուսական և կենդանական աշխարհը (միասնական տիեզերքե նախագիծ)

Ֆիկուս բույս

Related image

Ֆիկուսը մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն: Ֆիկուսը դեկորատիվ բույսերի ցանկում շատ տարածված է: Այսն հասնում է մինչև երկու մետրի: Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Ֆիկուս բույսը շատ օգտակար է, մաքրում է օդը և բուժում շատ հիվանդություններ: Առաջ մարդիկ հավատում էին, որ այդ բույսը մաքրում է տան վատ մթնոլորտը և ազատում մարդկանց միջադեպերից: Այսինքն եթե մենք ցանկանում են խուսափել միջադեպերից, պետք է ունենանք այդ բույսից: Հիմա ոչ բոլորն են հավատում այս բույսի հրաշագործություններին, և ես նույնպես: Ես չեմ կարող հավատալ, որ ինչ որ մի բույս կարող է մաքրել տունը վատ մթնոլորտից և խուսափեցնել միջադեպերից, նայց ես հավատում եմ և գիտեմ, որ ֆիկուսը բուչում է շատ հիվանդություններ: Ֆիկուսն օգտագործում են հազի և մրսածության բուժման համար: Նաև նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:

Ֆիկուսների տեսակները

Տնային ֆիկուսների մեջ ամենահայտնին կաուչուկային տեսկն է, որի բունը ուղիղ է: Առաջին տարիներին այն չի -յուղավորվում: Կաուչուկային ֆիկուսները շատ արագ են աճում: Կան նաև չալպտուրիկ ֆիկուսներ, որոնցից են ժանգատերևը և տրիկոլորը: Այս տեսակները ավելի լուսասեր են, քան կաուչուկային տեսակները, գույներով և ձևով նույնպես տարբերվում են: Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային, և նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը կրեմագույն է: Նշված ֆիկուսների ձևերը ձվաձև են, բայց կան նաև եռանկյունաձև և ջութակի նման ֆիկուսներ: Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը , որի տերևները նեղ են և սրածայր: Դրանք հաճած հանդիպում են խանութներում: Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը, նա ունի մանր և կոշտ տերևներ, ամուր ճյուղեր: Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ, որոնց տերևները մանր են ու բարակ, իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը, իսկ ժամանակակից տեսակներից հայտնի է գաճաճ ֆիկուսը:

Մակյուրա

Մակյուրա բույսը պատկանում է թթազգիների ընտանիքին, և ունի 15-20 մ բարձրություն, և մինչև 1 մետր բնի տրամագծով ծառ է: Այդ ծառի բնի կեղևը խորը ճաքճքված է, երիտասարդ ճյուղերը կանաչ են, ընձյուղները` փայլուն դարչնագույն։ Տերևները պարզ են, ամբողջաեզր, ձգված նշտարաձև կամ ձվաձև, սրածայր, կաշվեկերպ փայլուն, մուգ կանաչավուն, 5-12 սմ երկարությամբ և 3-7 սմ լայնությամբ։ Տերևները դասավորված են պարուրաձև՝ յուրաքանչյուր բողբոջի տակ, տերևածոցերում տեղավորված են մեկական սուր փշեր։ Իգական ծաղիկները տեղավորված են գնդաձև փափուկ ծաղկակալի մեջ, որը պատված է երկար մազիկներով: Երբ գալիս է ծաղկման ժամանակը ծաղկակալը մեծանում է և առաջացնում խոշոր, հյութալի, գնդաձև, դեղին կամ նարնջականաչավուն պտղափթթություն, մակերեսը խորդուբորդ է և կազմված է անկյունավոր կլորավուն բազմաթիվ ընկուզիկներից` պտղիկներից։ Պտղաբույլի տրամագիծը հասնում է 10-15 սմ, հասունանում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Աղբյուրներ՝ Հանրագիտարան, Ֆիկուս կաուչուկաբեր, hրաշք բույսի բուժիչ հատկությունները