24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամանակի շունչը․․․

 

Ժամանակը փոխում է մեր կյանքը, ապագան և ներկան: Ստիպում է մոռանալ անցյալը, փորձում է բուժել վերքերը, սակայն բոլորս էլ ունենք վերքեր, որոնք բուժելն անհնար է: Ժամանակն է պարգևում ուրախությունը, տխրությունը, հեռացնում մեզանից հարազատներին, բերում նոր ընկերներ, ծանոթություններ:
Ժամանակը փոխում է ամեն ինչ: Այն  իմ վրա ազդում է ուժեղազդում իր արագությամբ, ուժգնությամբ և տարբեր տհաճ պահերի դանդաղությամբ:

Ամեն ինչ ժամանակի  «ձեռքերում» է։ Հաճախ են լինում պահեր, որ ուզում եմ բղավել․  «կա՜նգ առ, ժամանա՜կ, հե՛տդ եմ գալիս»:

Արամ Բարսեղյան, 8-2 դասարան