01.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երգը՝ զենք

Երգը մեր առօրյայում ամեն տեղ է: Թե պատերազմի ժամանակ, թե ուրախության, թե լիցաքաթափվելու, թե հաճույքի համար: Իսկապես… Երգը զենք է ու ոչ սովորական՝ շատ ուժեղ զենք, որը մենք շատ ենք սիրում… Երգը, դա մեր հոգին է, կամքը, սերը, հույսը… Ամեն ինչը… Երգը դա ժողովուրդն է, որը եկել է դարերի խորքից, որը պայքարում է իր երկրի համար, իր երգի համար… Մի օր լավագույն ընկերս ինձ հարցրեց, թե երգն ու պարն ինչին է պետք: Ես իրհարկե նրա հետ գլուխ չդրեցի,  բայց մտքումս ասացի.

– Իսկապես չի հասկանում, թե ուղղակի չի ուզում հասկանալ.

Ու ոչ միայն Արամը, այլ մեր դասարանի կեսը, ազգի կեսը իսկապես չի հասկանում, թե ինչ է տալու իրեն պարն ու երգը… Ինչպես նաև վախենում են ծառայել: Հիմա ինչ՝ ասենք ինչի պիտի ծառայենք: Պիտի ծառայես, որվոհետև հայ ես, տղա ես, ոչ թե …  Մեր դասարանի տղաներից մի քանիսին հարցրեցի ծառայության հետ կապված: Պատասխանը՝ ոչ, չեմ ծառայելու: Ու սրանից եզրահանգում, կամ ինքը չի սիրում իր երկիրը, կամ վախենում է: Երգից հասանք բանակ, սակայն երգն էլ է բանակի մի մասը: Ես կպատասխանեմ Արամի հարցին: Պարն ու երգը մեր մշակույթն է, մենք ենք մեր երկրի ապագա մշակույթը: Չեք հասկանում չէ… Հաստատ հիմա էլ շատերտ մտածում եք, որ ես սխալ եմ, մեկ է մտածում եք որ ձեզ պետք չէ…  Չեք էլ հասկանա, որովհետև դուք միայն խոսում եք հայրենասիրությունից, որը ընդհանրապես չի երևում ձեր մեջ: Պարը՝ մեր հոգին է, երգը՝ մեր սերը հայրենիքի նկատմամբ… Ու վստահ եղեք, որ, եթե չլինեին պարն ու երգը Արցախյան շարժման ժամանակ գուցե մենք չհաղթեինք, որովհետև հենց մշակույթն  ու հայերանսիրությունն է մեզ առաջ տարել դեպի հաղթանակ:  Իսկ ինչ վերաբերվում է բանակին՝ կասեմ մի բան: Իսկական հայերը իրենց կյանքը տվեցին հանուն իրենց երկրի, ժողովուրդի համար: Դուք գոնե մի օր մտածել եք ինչ կորող էր լինել, եթե  պատերազմի ժամանակ մենք պարտվեինք… Չէ… Հատատ չեք մտածել: Չեք ուզում ծառայեք այն հողի վրա, որի համար շատ մարդիկ զոհվեցին, որի համար շատ մայրեր լաց եղան… Չեք ուզում երգել այն երգը, որը  երգել են ձեր պապերը ու չեք ուզում պարեք այն պարը, որը մեզ հույս է տվել այն ժամանակ: Սիրեք ձեր երգը, որովհետև դա է ամենամած զենքը թշնամու համար: Հուսով եմ, որ հասկանլի բացատրեցի, թե ինչի համար է պարը, երգը ու զինվորը…