22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ջերմոց-բուծարան

Միջին դպրոցի <<ջերմոց-բուծարանում>> կան մի քանի տեսակի փաթաթվող բույսեր, դրանք են ՝ իպոմեա, պասիֆլորա, վայրի խաղող։ Իպոմեան ցանելուց մեկ շաբաթ անց արդեն 20 սմ բարձրացել էր։ Սովորողները բոլոր բույսերի համար թելեր կապեցին , որպեսզի բույսերի աճը ավելի արագան, կապելուց հետո հասկացանք , որ արդյունքները դրական են։ Սովորողների հետ <<ջերմոց-բուծարանում>> բազմացնում ենք փաթաթվող բույսեր և տարածում դպրոցի մյուս հատվածներում, իսկ գարնանը կտեղափոխենք բակ։