23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կարոտ

Կարո՜տ… Հաճախ ցավեր պատճառող զգացմունք, որը հեռուներում գտնվող քո սիրելի անձնավորությանը կանչում է քեզ մոտ: Կարոտ զգում են բոլորը, նույնիսկ փոքրիկ երեխաները:  Նրանք կարոտում են իրենց ծնողներին: Իսկ մեծերը թեև մեծ են, միևնույն է, հաճախ չեն դիմանում կարոտի զգացմանը: Հաճախ արցունքներ, հաճախ երջանկություն բերող այդ զգացմունքը ձգում է քեզ հեռու հեռավոր աշխարհներ, ուր գտնվում է քո սիրելի անձնավորությունը:

Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան