23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դու անցորդի պես, քեզ միայն զգա

Դու անցորդի պես, քեզ միայն զգա…

Ատում եմ, ատում եմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը լցնում են ոչ կարևոր և անիմաստ բաներով: Ատում եմ այն մարդկանց, ովքեր մեկ քայլ առաջ են գնում, հինգը՝ հետ: Ատում եմ, երբ մի կողմ են դնում երազանքները: Ատում եմ այն մարդկանց, ովքեր իրենց երազանքներից հիասթափված, ուրիշինն են փչացնում: Նրանք այնքան ստոր են, չեն հասկանում, որ պետք է ուղղակի զգան իրենց, զգան ուրախությունը և տխրությունը…