Աշնանային իմ օրագրի մեջ կան շատ երջանիկ և պոզիտիվ օրեր դեռ նախկին տարվանից։ Հուսով եմ՝ այս տարի էլ աշունը կլինի մոգական, ինչպես անցած տարի։ Այս շրջանը շատ լավ ժամանակ է՝ փոփոխվելու, կյանքում մի նոր բան սկսելու, տարբեր բնագավառներում հմտանալու և այլ նախաձեռնությունների համար։
Ես իմ ամբողջ աշունը նվիրում եմ պարապմունքներին և սովորելուն։ Ես լավ գիտեմ, որ շատ աշխատելով՝ կհասնեմ մի նոր աստիճանի, կհաղթահարեմ մի նոր բարձունք, և, իհարկե, կունենամ մեծ հաջողություններ։ Կրթահամալիրում, իհարկե, չեմ թերանալու և բոլոր առարկաներս հետևողականորեն սովորելու եմ, իսկ, ահա, երաժշտական դպրոցը մեկ այլ ուղի է, որը զուգահեռ տանում է ինձ դեպի անսահման տիեզերք։ Նոյեմբեր ամսին ինձ սպասվում են փառատոններ և գալա համերգ Թբիլիսիում, դե ի՜նչ, պետք է ճգնեմ, օր ու գիշեր աշխատեմ, որպեսզի նվաճեմ իմ առջև դրված բարձունքը։
Հեղինակ՝ Դավիթ Առաքելյան, 8-րդ դասարան
Լուսանկարը՝ Դավիթի բլոգից։
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid