22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայ-վրացական կլոր սեղան քննարկում

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 2017թ․ աշխատանքների ծրագրով Վրաստանի Սամցխե Ջավախքի Վաչիանի մշակույթի տան 42 հոգիանոց խումբը 2017թ․ սեպտեմբերի 4-8-ին մեր հրավերով Երևանում է, հյուրընկալվում է կրթահամալիրում, մասնակցում սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաքին։ Խումբը ընդունելության ծրագրով մասնակցում է կրթահամալիրի դպրոցներում ընդհանուր պարապմունքների, համատեղ ուսումնական պարապմունքների և նախագծերի, կրթահամալիրի սովորողների հետ քայլում Երևանում, ճամփորդում, ծանոթանում հեղինակային կրթական ծրագրի մշակման-կազմակերպման-տարածմանը։

Սեպտեմբերի 7-ին՝ Ձեզ սիրով հրավիրում ենք հայ-վրացական հերթական համատեղ նախագծի ամփոփմանը՝

  • ժամը 12։00՝ համատեղ պարատուն-երգատոն Մարմարյա սրահում.
  • ժամը 12:30՝ կլոր սեղան-ասուլիս կրթահամալիրի Կենտրոնական ընթերցասրահում:

 

Ծրագրում՝

  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի այս նախագծի ներկայացում։ Մասնակիցների տպավորությունները
  • Լրագրողների հարցերը մասնակիցներին։
  • Նախագծի ընթացքում ստեղծված նյութերի ներկայացում:
  • Հաստատված գործընկերության զարգացում։

 

Հրավիրում ենք նախագծի վրաստանցի-հայաստանցի շահառուներին, կրթահամալիրի, հանրապետական ԶԼՄ-ների լրագրողների։ Ասուլիսին կարելի է մասնակցել նաև հեռավար, գրանցված հարցերի միջոցով։

Հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25. կրթահամալիրի Մայր դպրոց։

Հեռախոս՝ 73 23 30, 094 42 07 07։

Հարցերը խնդրում ենք գրանցել հայտարարության էջում կամ [email protected] հասցեով։