25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հերթապահի օրագիր. հուլիսի 25

Հուլիսի 25-ն է: Կրթահամալիրի Մայր դպրոցում եմ՝ հերթապահում եմ: Մարգարիտա Սարգսյանի հետ միասին ամփոփում, խմբագրում  ենք Իզմիրի տիեզերագիտական ճամբարի մասնակից սովորողների նյութերը, պատրաստում հաշվետվությունը: Կարճ զրույց ունեցանք տիար Բլեյանի հետ. խոսեցինք տիեզերագիտական ճամբարի և հետագա անելիքների մասին:

Կան հեռախոսազանգեր, հետաքրքվում են Ավագ դպրոցի, Քոլեջի ընդունելությամբ:

Լիբանահայ ծնողներ եկան՝ ծանոթանալու դպրոցին: Տպավորվեցին, ուրախ էին, որ գտել են այն ինչ փնտրում են: Վաղը կմոտենան` կնքելու պայմանագրերը. երկուսը կրտսեր դպրոցական են, երկուսը՝ Միջին դպրոցի:

Բույսերը ջրված են:

Նետաձիգ սովորողները պատրաստվում են մրցաշարի:

Նառա Նիկողոսյանի հետ աշխատեցինք Սեյրան Ավագյանի բլոգի վրա, փոխեցինք տեսաձևը, ավելացրինք նոր նյութեր:

Հերթապահությունս արդյունավետ էր, միջավայրը՝ զով:

Հերթապահ՝ Հերմինե Անտոնյան