24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առաջին լուրերը Բաթումիից

Սուսերամարտը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից։ Միջին դարերում այն համարվել է ասպետական առաքինություն։ Ընկեր Միքայելն իր մարտիկներին  փոխանցել է այդ  առաքինությունները, որոնք  ցուցադրելու համար փոքրիկ սուսերամարտիկները մեկնեցին Բաթումի։ Մրցումներից առաջ հարկավոր էր լիցքաթափվել։ Սև ծովի ափը ողողվեց ընկեր Միքայելի չեմպիոն մարտիկներով։ Մրցումներին մնացել են հաշված ժամեր։ Շունչներս պահած սպասենք հաղթական լուրերի Բաթումիից։