24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օրը Գյումրիում

Պատմում է Զաքոյան Մերին

Հունիսի 7-ին մենք առավոտյան գնացքով շարժվեցինք դեպի Գյումրի։ Գնացքի մեջ մենք տարբեր խաղեր էինք խաղում։ Երբ տեղ հասանք, այցելեցինք «Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան»։ Այնտեղ կային բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ։ Մենք նաև տեսանք նրանց նկարած չինական և ճապոնական դիմակների հավաքածուն։ Մենք գնեցինք այնտեղից նրանց նկարած պատկերներով տարբեր իրեր։ Մենք նաև այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան։ Թանգարանում կային բազմաթիվ իրեր, որոնք եղել են Մհեր Մկրտչյանինը։ Մենք տեսանք իր բանալիների հավաքածուն։ Մեզ ասացին, որ նա, երբ ինչ-որ հյուրանոցի համարում է գիշերել, բանալին չի հանձնել և հավաքել է։ Տեղեկացանք, որ Մհեր Մկրտչյանը նաև շատ լավ է նկարել։ Նրա նկարչության մեծ ունակությունները անցել  են նաև նրա որդուն։ Ցավոք, նրա որդին նաև ժառանգել է իր մորից ծանր հիվանդությունը։ Մհեր Մկրտչյանի որդին հոգեբուժարանում առաջին և վերջին անգամ նկարել է իր հոր դիմանկարը երկու ձեռքով, որի կրկնօրինակը մենք տեսանք այդ թանգարանում։ Երրորդ թանգարարանը կոչվում էր <<Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան>>։ Այնտեղ մենք տեսանք տարբեր հին իրեր, այդ թվում՝ նաև նկարներ։ Մենք մի փոքր հանգստացանք այգում և շարժվեցինք դեպի եկեղեցի։ Սկզբում մենք գնացինք հայկական եկեղեցի, այնուհետև՝ ռուսական։ Եկեղեցիներում մոմ վառեցինք և գնացինք «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարան։ Այնտեղ մենք պաղպաղակ և պոնչիկ համտեսեցինք և դանդաղ քայլելով գնացինք կայարան։ Կայարանում մի փոքր սպասեցինք, և գնացքը եկավ։ Հետադարձի ճանապարհին մենք պատուհանից այն կողմ չէինք գնում։ Այնքան գեղեցիկ տեսարաններ կային։ Ահա և վերջ. մեր օրն ավարտվեց ծիծաղով, գիտելիքներով և գեղեցիկ տեսարաններով։ Այնքան կուզենայի, որ այդ օրը չավարտվեր։