22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լրագրողների ջոկատի հյուրն էր «Վան» ազգագրական երգի-պարի համույթը

Լրագրողական ակումբում մենք հանդիպում ունեցանք «Վան» ազգագրական երգի-պարի համույթի ներկայացուցիչների հետ։ Մինչ խումբը կժամաներ դպրոց, մենք հայկական խոհանոցի ավանդական ուտեստների պատրաստություն էինք տեսնում։ Պատրաստում էինք ավանդական հալվա, որը ամբողջ խմբի ջանքերի շնորհիվ շատ լավ ստացվեց։ Դե, հետո էլ աղջիկներով պատրաստվեցինք, սկսեցինք իրար մազերը հյուսել։ Ամենակարևորը սեղան գցելու պահն էր․ աղջիկներով անցանք գործի: Սեղանը գցեցինք երգ ու պարով, բարձր տրամադրությամբ։ Արդեն պատրաստել էինք ավանդական ուտեստները՝ պանրխաշը, տոլման, թաբուլեն, աղանձը, փոխինձը, ժինգյալով հացը…բոլորը գերվեցին՝ այդ կերակուրները տեսնելով։ Եկան մեր հյուրերը, ազգային երգ ու պարով դիմավորեցինք, հետո գնացինք մեր պատրաստած ուտեստները համտեսելու, ապա միասին երգեցինք, պարեցինք, շրջայց կատարեցինք դպրոցում։ Եվ երգ ու պարով էլ ճանապարհեցինք մեր սիրելի հյուրերին։

Հեղինակ՝  Միլենա Մարկոսյան։