25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հունիսմեկյան արևշատ ու հաճելի խառնաշփոթը

Հունիսի 1-ին՝ երեխանների պաշտպանության օրը մեզ հրավիրել էին բաց դասի Զոհրաբ Հարոյանի հետ ԵՊՀ-ի «Մասս մեդիա»  գիտակրթական կենտրոնում: Բաց դասը կազմակերպվեց մամուլի ասուլիսի ձևաչափով։ Թեման Հով․ Թումանյանի «Գիքորը» պատմվածքն էր նոր դարաշրջանի լույսի ներքո։ Մենք զրուցում էինք Գիքորի մահվան շուրջ և մեզ հետաքրքրող հարցերն ուղղում Զոհրաբ Հարոյանին, ով հանդես էր գալիս որպես  ԱԺ պատգամավոր բազազ Արտեմի մամուլիս խոսնակ։ Մենք շփվեցինք «Մասս մեդիա» կենտրոնի ուսանողների հետ, փոխանակվեցինք մեր հեռախոսահամարներով․ ապա մեզ հայտնեցին, որ պետք է լուսաբանել օրը և ներկայացնել որպես լրատվական նյութ։ Ասուլիսը անցավ բուռն քննարկումով, արդեն վերջացել էր զրույցը, բայց շատերի ձեռքերը դեռ կախված էին մնացել օդում, դեռ շատ հարցեր անպատասխան էին մնացել՝ ուղղված մամուլի խոսնակին։  Ասուլիսի ավարտից հետո մենք դուրս եկանք լսարանից, և քանի որ հունիսի 1 էր՝ մեր օրը, որոշեցինք չվերադառնալ դպրոց և գնալ քաղաքում թափառումների։

Շարունակությունը ընթերցեք  Սյուզի Հովհաննիսյանի բլոգում։