Երեկ մի խումբ սովորողներով ընկեր Անուշի, Լիլի, Լիլիթի հետ ուղևորվեցինք Գառնի, Գեղարդ: Ճանապարհին երգեցինք, խաղացինք, չնկատեցինք` ինչպես հասանք Գառնի: Տաճար տանող ճանապարհը փակ էր, պարզվեց` նախագահը՝ Սերժ Սարգսյանն էր գալու: Ոտքով հասանք տաճար, այնտեղ մեզանից յուրաքանչուրը պատմեց , թե ինչ գիտի տաճարի մասին. մենք նախապես հավաքել էինք տեղեկություններ Գառnու և Գեղարդի մասին:Հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Քիչ հետո մենք Գեղարդում էինք։ Կաթկթացող անձրևի տակ սկսեցինք պարել մեր հայկական պարերը և երգել: Զբոսաշրջիկները հիացմունքով նկարում էին մեզ, անցորդները զարմացած հարցնում էին ՝ ո՞ր պարային խումբ է, իսկ մենք պատասխանում էինք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն: Եկեղեցու մոտ տարբեր բարձրության վրա փոքր խորշեր կան։ Ասում են՝ եթե կարողանաս քարը գցել խորշի մեջ այնպես, որ չընկնի, երազանքդ կկատարվի։ Մենք էլ գայթակղությանը չդիմացանք և սկսեցինք քարեր նետել: Քիչ հետո հայտնվեց նախագահին ուղեկցող խումբը։ Սերժ Սարգսյանը մոտեցավ մեզ , ողջունեց, հարցրեց՝ արդյո՞ք չենք մրսում և սկսեց շրջել եկեղեցում :
Մոմ վառելուց, աղոթելուց հետո սկսեցինք խաղալ , ուսումնասիրել բնությունը, ծառատեսակները: Շատ չերկարացնեմ․ մի խոսքով՝ հավես, ուրախ ու ուսումնական ճամփորդություն էր:
Նյութը՝ այստեղ:
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid