Մայիսի 11-ին կենտրոնական ընթերցասրահում Լրագրական ակումբի հյուրն էր «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Նա սոցիոլոգ, լրագրող և հանրային կապերի մասնագետ է։ Հանդիպումը սկսվեց ծանոթությամբ․մենք ներկայացրինք մեզ և մեզ բնութագրող որևէ ժեստ։ Հետո տիկին Աստղիկ Ավետիսյանը բացատրեց PR (հանրային կապեր) ասվածը։ Այս ոլորտը ուներ դրսևորման չորս ճյուղ՝ հաբիթար իմիջ, խոսքային իմիջ, շարժ ու ձև, միջավայրային իմիջ։ Մենք երկարատև քնարկման ընթացքում հասկացանք,
թե որքանով է զարգացած հանրային կապերը Հայաստանում, հատկապես քաղաքական հարթակում։ Տարբերակեցինք հանրային մարդկանց կերպարի, խոսքային, հաղորդակցության իմիջի ստեղծման տեսակները, ներկայանալու ձևերը։ Ապա որոշ օրինակներով քննարկեցինք գովազդների կառուցման մեխանիզմները, մեթոդները, հասկացանք դրանց գործառույթները, իմաստը և ազդեցությունը լսարանի վրա։ Վերջում տիկին Աստղիկը համալրեց իր կավե իրերի հավաքածուն մեր նվիրած կավե մոմակալով։ Հանդիպումը անցավ արդյունավետ։ Մենք ստացանք մեր բոլոր հարցերի պատասխանները և լսեցինք բոլորի կարծիքներն ու տեսակետները։
Նյութի հեղինակ՝ Մարինե Իշխանյան։
Նկարաշար՝
Հետաքրքիր է․․․
«Լույսի մոլորակ» էքսպոյից
Միդինֆոյի մեդիալրագրողները խոհանոցում են. պատրաստում են Ասիլ Վասիլներ. տեսանյութ
Ճամբարային լուսաբանում