Ագարակ

Պատումներ Ռադիո-Բան

Այսօր մենք`ընկեր Ժաննայի ջոկատը, այցելեցինք Ագարակ: Այն գտնվում է Արևմտյան դպրոցի  ձախ կողմում` մի մեծ տարածքում:

Այնտեղ, իմ կարծիքով, հետաքրքիր էր, որովհետև կային ձիեր, շներ, նապաստակներ ու մի- երկու ծովախոզուկ:

Կար նաև մի փոքր, սպիտակ պոնի, ով նախանձում էր մյուս՝ մեծ ձիերին:  Մեծ ծիերին մարդիկ ավելի շատ էին ուշադրություն դարձնում, և պոնին, նույնպես ուզելով ուշադրության արժանանալ, ուժեղ խփում էր իր վանդակի դռանը: Պոնիի անունը Բոնի էր և նա հազիվ էր դռան անցքին հասնում՝ նայելու համար:

Նաև հետաքրքիր էին այնտեղի շները: Մեկը ագրեսիվ էր ու վտանգավոր, իսկ նրա հարևան շունը շատ բարի էր ու իրեն կարելի էր սիրել, որովհետև ընդհանրապես չէր կծում:

Նապաստակները  երկուսն էին և երկուսն էլ` սև: Ծովախոզուկներն էլ մյուս կենդանիների նման շատ չէին շարժվում, բայց ես իրենց նույնպես հավանեցին:

Իսկ վերջում ամենամեծ ձիուն դուրս հանեցին վազելու:

Նյութը նաև կարդացեք Վիկտորիա Անի Միկաիլի բլոգում:

ավելին

Արդ, քանզի սկսեցի խոսել Քեզ հետ

Ռադիո-Բան

Թատրոնի լաբորատորիայում  Քնարիկ Ներսիսյանի ղեկավարությամբ բեմադրվեց մի հատված Նարեկացու ,,Մատյան ողբերգությունից,, :  Ներկայացումը ստեղծագործության յուրօրինակ մատեցում էր: Միջավայրը, դերասանների հագու...

ավելին