Կայքի պահոց

Վրաց հյուրերի ճամբարային առօրյան

Լրագրական ակումբ, Ձմեռային ճամբար

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի  գյուղի միջնակարգ դպրոցի խումբը  կրթահամալիրում է։ Խմբի մասնակիցները ակտիվ մասնակցում են ուսումնական ճամբարի նախագծերին և մեզ հետ պատրաստվում «Ուսումնական հարսանիք» նախագծին։ Դիտեք փոքրիկ հատված՝ հյուրերի կրթահամալիրյան  առօրյայից։

Ավելին...

Վարպետության բաց դասի հրավեր

Լրագրական ակումբ, Հայտարարություններ

media_faf6bՆախագծային-ստուգատեսային-ճամբարային հագեցած շաբաթը հրաշալի առիթ է՝ վաղուց սպասված վարպետության դասընթացը կազմակերպելու։ Այս շաբաթ կրթահամալիրի Լրագրողների ակումբը կհյուրընկալի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներին։

Հանդիպման օրը՝  հունվարի  25,  ժամը՝ 13:00-14:30

Վայրը՝  Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հանդիպման օրակարգը՝   Լրագրողների ակումբի բլոգում 

Ավելին...

Ճամբարային ռադիոհարցազրույց Հանրային ռադիոյում

Լրագրական ակումբ, Ձմեռային ճամբար

Ճամբարային այս օրը ևս մեկ հետաքրքիր ճամփորդություն ունեցանք։ Հանրային ռադիոյի հրավերով սեբաստացիների փոքրիկ խմբով մասնակցեցինք հարցազրույցի, որի թեման կրթահամալիրի ուսումնական ճամբարներն  էին։ Զրուցեցինք հատկապես ձմեռային ուսումնական ճամբարների ընթացակարգի և այդ ընթացքում իրականացվող բազմաբնույթ հեղինակային նախագծերի մասին։

Ռադիոհարցազրույցը կարող եք ունկնդրել հունվարի 19-ին  «Զարթուցիչ» հաղորդման առավոտյան թողարկմամբ։

Ժամը՝ 08:10 ․ |FM 107.7|

Սովորողների լուսաբանումներն՝ այստեղ։

Ավելին...

Սննդի կազմակերպումը ճամբարում

Լրագրական ակումբ, Ձմեռային ճամբար

Սննդի կազմակերպումը` որպես ինքնասպասարկում. Լիլիթ Մադոյան և ճամբարականներ

Ճամբարային խոհանոցում այսօր հաճելի խառնաշփոթ էր։ Ճամբարային իմ խմբի սովորողները մեծ ոգևորությամբ և միմյանց օգնելու պատրաստակամությամբ, երգով, լավ տրամադրությամբ պատրաստեցին երկու ուտեստ, որոնցից մեկը համտեսեցին, մյուսը վաճառեցին իրենց ընկերներին՝  ցուցադրելով պատրաստելու իրենց կարողությունն ու ձեռք բերով վաճառքի հմտություններ։

Ավելին...

Հարսանեկան ծիսական երգերի ուսուցում մայր դպրոցում

Լրագրական ակումբ, Ձմեռային ճամբար

Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի (Կոմիտաս)

Լուսաբանումը՝ բլոգում։

Դիտեք փոքրիկ տեսագրություն դասավանդողների այսօրվա երաժշտական պարապմունքից

Ավելին...