28.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծաղկաձորյան պատում

Առաջին օրը սկսվեց կրթական փոխանակման ծրագրով. Ծաղկաձորի  միջնակարգ դպրոցը սկսեց առաջինը և մեզ ներկայացավ «Մայրենի լեզվի փառաբանում» համերգով։ Մոտ մեկ ժամից ավել մենք լսում  էինք հայ հանճարների գրած բանաստեղծություները՝ նվիրված հայոց լեզվին։ Երկար սպասելուց հետո եկավ իմ և շատ ընկերներիս բաղձալի պահը. մենք էինք բեմում: Մենք պետք է պարեինք «Կարնո քոչարի»,  իսկ հետո՝ «Յարխուշտա»:  Դե, մենք միայն լսում ենք երաժշտությունը և բոլորս հայտնվում ենք ուղիղ պարային հարթակում։ Եկանք հյուրանոց, տեղավորվեցինք, նորից պարեցինք և իջանք ճաշարան։ Համեղ ուտելուց հետո բարձրացանք սենյակներ։ Մի փոքր «ժողով». բոլորս միասին որոշեցինք գնալ թափառումների և ընթերցումների  Ծաղկաձորի ցեխոտ փողոցներով։ Բոլորս գնացինք փողոց և սկսեցինք Թումանյանի «Փարվանա» բանաստեղծությամբ, եզրափակեցինք՝ Չարենցով՝  «Ես իմ անուշ Հայաստանի»։ Վերադարձի ճանապարհին որոշեցինք բարձրանալ մի չքնաղ մատուռի մոտ: Ոչ ոք դեմ չէր և բարձրացանք։ Ինչպիսի՜ տեսարան, ինչպիսի՜ բնություն բառեր չեմ գտնում նկարագրելու այդ չքնաղ բնությունը։ Խաղացինք, աղոթեցինք, մաքրեցինք տարածքը և թրջված վերադարձանք «մեր տուն»։ Արագ բոլորը  փոխեցին իրենց հագուստները, և մի մասը դուրս եկավ միջանք, իսկ մնացածը մնացին իրենց սենյակներում։ Մի փոքր խաղալուց հետո իջանք ընթրիքի: Դե, ինչ խոսք, ինչպես միշտ, շատ համեղ էր ամեն ինչ։ Արդեն խաղերի ժամանակն էր, բոլորը հյուրասենյակում էին և խաղեր էին խաղում՝ ամեն  խումբ իր համար։ Խաղերը դադարեցին՝ ի շնորհուվ ընկեր Նելիի և ընկեր Սուսանի։ Ասեմ, որ մեզ հյուրընկալեցին կառատեի մի խումբ մանուկներ, և ընկեր Սուսանը բերեց նյութերը: Արենը սկսեց փորձեր կատարել, և նրան միացան նաև Ա. Մարինեն և կառատեի սաները, իսկ փորձերը  դադարեցին ընկեր Նելիի չքնաղ կիթառի ձայնից։ Բոլորս՝ մեծ թե փոքր, ձայնավոր թե բաղաձայն, սկսեցինք երգել, երգեցինք գրեթե ամեն ինչ, ոչինչ բաց չթողեցինք։

Մաֆիա խաղ՝ հիասքանչ, աննկարագրելի խաղ, որը մեզ մոտ ստացվեց շատ անլուրջ և ծիծաղաշարժ։ Երբ բոլորը բավականին հոգնած էին, ընկեր Միքայելը հայտարարեց քնի ժամ և բոլորը գնացին քնելու։ Բոլորիս խաղաղ և բարի գիշեր….

Նյութը՝ Վաչե Խաչատրյանի