26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայրը

Մայրը դա միակ սուրբ էակն է, ով երբեք մեզ չի լքում։ Մայրը մեզ կյանք է տալիս ու պետք է այնպես անենք, որ նա մեզանով հպարտանա։ Բոլոր երեխաներն էլ սիրում են իրենց մայրիկներին, բայց կան պահեր, որ սկսում են բարկանալ նրանց վրա։ Որովհետև նա մի քանի անգամ բղավել է նրանց վրա։ Բայց հիշեք,  թե դուք քանի անգամ եք ձեր մայրիկի վրա բղավել ու նա ձեզ ոչինչ չի ասել։ Մայր․․․՝ այնքան բան կա այս փոքր բառի մեջ։ Սեր քնքշություն, տառապանք․․․։ Ինչքան անքուն գիշերներ է անցկացրել նա մեզ համար։ Այսպես կարող եմ շատ շարունակել, բայց կարևորը դա չէ, կարևորը թե ինչքան բան կա իմ գրածի մեջ։ Պետք է այնպես անեն բոլոր երեխաները, որ իրենց մոր հույսերը արդարացնեն, ու կատարեն նրանց ամեն մի ցանկությունը։ )))👪👩👧