18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը

Հեղինակ Աշոտ Տիգրանյան

Բազմաձև գնահատման տեսակներից են.

  • թվայինը` 1-10, երբեմն` ավելին.
  • խոսքայինը, օրինակ` «Ես հիասթափված եմ» կամ «Քո այսօրվա աշխատանքն ապացուցեց, որ վերլուծելու կարողությունդ հմտություն դառնալու ճանապարհին է».
  • հայացքայինը, օրինակ` սուր, կենտրոնացած հայացք կամ ջերմ հայացք.
  • վերաբերմունքայինը, օրինակ` ձեռքով բարևելը կամ ոչ առարկայական հանձնարարություն չտալը:

Բանաձևային գնահատման (օրինակ` դասարանական առաջադրանքներ +/- տնային առաջադրանքներ +/- նախագծային գործունեություն +/- հետազոտական աշխատանք) կողմնակիցներին հաճախ թվում է, թե իրենք ընդգրկում են բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչները, բայց հենց հաճախ էլ բացակայում է առանցքային X-ը (X = արժեքային համակարգ կամ վերջինիս էութենական տարր, օրինակ` արդարություն կամ իրականության ընկալման տիրույթ):

Գնահատականն աղմկում է գնահատողի, երբեմն էլ` գնահատվողի, ինքնագնահատականի մասին: Իսկ ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը: Սովորողի գնահատականը լռում է իր մասին: Լուռ, բայց գործունյա է սովորողի գնահատականը տրված դասավանդողին:

 

1)դուք գնահատվելուց ինչ կուզենայիք, որ ուսուցիչը հաշվի առնի:

2)ինչպես է ձեզ վրա ազդում ցածր գնահատականը: