18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծնողական սեմինար-խորհրդատվական ժամ կազմակերպելու և անցկացնելու կարգ Միջին դպրոցում

Ծնողական սեմինարը ուսուցողական ծրագրի (դասարանների,խմբերի, ակումբների) սովորողների ծնողների՝ ծրագրով որոշված տեղեկատվական, խորհրդատվական հավաք-հանդիպումն է,  որը կարող է լինել խորհրդատվական ժամերի, ծրագրային-կազմակերպական հարցերի անհատական, խմբային քննարկումների տեսքով․ ուսումնական յուրաքանչյուր շրջանում   մեկ անգամ։
Խորհրդատվության ժամեր կազմակերպվում են ուսուցողական ծրագրի ղեկավարի կամ ծնողական համայնքի (խորհրդի) նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի, ձևակերպված աշխատակարգի առկայության դեպքում. դրանք կարող են լինել նաև հեռավար, առցանց անհատական, խմբային քննարկումներ՝ նախապես հրապարակված օրակարգի շուրջ: Ֆիզիկական և առցանց միջավայրում խորհրդատվական ժամերի ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի  կայքում՝ հայտարարությունների էջում, օրվա ծրագրում:

Կրթական ծրագրի ղեկավարը  հաստատում է ենթածրագրի (կազմակերպչի, ընտրությամբ գործունեության, դասարանի…) ղեկավարի ներկայացրած օրակարգը, կազմակերպումը: Սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ:

Ծնողները կարող են ներկայացնել առաջարկներ, հարցադրումներ ուսուցողական ծրագրի ղեկավարին, կազմակերպչին, դասավանդողին: Խորհ
Սեմինարին հրավիրված բոլոր ծնողների և ծրագրի ղեկավարի որոշած դասավանդողների ներկայությունը պարտադիր է: Մասնակիցներին գրանցում, խորհրդատվական ժամը կազմակերպում  է կազմակերպիչը:

Բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին, կազմակերպչին։ Բացակա ծնողները անպայման ծանոթանում են սեմինարի համար նախատեսված առցանց ընթերցանության  նյութերին և արձագանքում են դրանց։
Ծրագրի ղեկավարի, ծնողական խորհրդի նախաձեռնությամբ քննարկումները կարող են կազմակերպվել նաև հեռավար-առցանց` mskh.am սոցցանցում` դպրոցական կայքում,  էլփոստի տիրույթում։
Սովորողի ծնողի կամ ծրագրի ղեկավարի նախաձեռնությամբ (նախատեսված է ուսումնառության պայմանագրով) կարող են լինել անհատական հանդիպումներ, որտեղ քննարկվում են սովորողի անհատական ուսումնական գործունեությանը վերաբերող  հարցեր: Իր նախաձեռնությամբ հանդիպելու դեպքում ծնողը նախօրոք` մեկ աշխատանքայինօր առաջ, գրավոր տեղեկացնում է ծրագրի ղեկավարին իր այցի մասին, նշում` ում հետ է ուզում հանդիպել, համաձայնեցնում օրը, ժամը, նշում: Ծրագրի ղեկավարն, անհրաժեշտության դեպքում, ապահովում է ծնողի և ուսուցչի(ների) հանդիպումը:
Ծնողը կարող է հնգօրյա ժամկետում ( հինգ աշխատանքային օր) առցանց անհատական տեղեկատվություն ստանալ իր երեխայի ուսումնական գործունեության կազմակերպման, դրա արդյունքների մասին իր էլեկտրոնային հասցեից ուղարկելով իրեն հետաքրքրող հարցը դպրոցի ղեկավարի, դասարանի ղեկավարի էլեկտրոնային հասցեներին։ Դպրոցի, դասարանի ղեկավարը պարտավորվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմել անհրաժեշտ տեղեկատվությամբ համապատասխան տեղեկանք՝ գործընթացում ներգրավելով դասավանդողներին։