19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանդիպում նկարիչ Տիգրան Առաքելյանի հետ

Այսօր մեր դպրոց այցելեց նկարիչ Տիգրան Առաքելյանը: Նա մեզ պատմեց կոմիքսների, կոմիքսների տեսակների մասին, ներկայացրեց մի հետաքրքիր տեսահոլովակ իրենց աշխատանքների մասին: Տեսահոլովակից հետո երեխաներին թուղթ և գունավոր մատիտներ բաժանեցին, և երեխաները այդ թղթի վրա նկարեցին, թե ինչ են հասկացել կոմիքսից: Նրանց պատկերացումները և նկարները  շատ գեղեցիկ էին: Այսքանով, մեր հանդիպումն ավարտվեց:

Նանե Այնթաբյան, Ժ. Հակոբյանի ջոկատ