29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանդիպում Անի Խաչիկյանի հետ

Մանե Բոյախչյան,Ժ. Հակոբյանի ջոկատ

Այսօր ինձ համար շատ լավ օր էր, որովհետև մենք  հանդիպեցինք  Անի Խաչիկյանին: Նա շատ գեղեցիկ և շատ հաճելի մարդ էր: Նա ամեն մեկիս հարցրեց, թե ինչ ենք ուզում դառնալ, երբ  մեծանանք: Հետո հարցեր տվեցինք նրան: Նա շատ անմիջական աղջիկ էր և  մեզ պատմեց, որ կարևոր չի հայտնի ես, թե ոչ: Դու քո իրական կյանքում այն ես, ինչ կաս: Կարևորը բարի և լավ մարդ լինելն է: Նա ասաց, որ մենք իրեն չենք ճանաչում, միայն իր անունը գիտենք և դեմքը, բայց իր զգացմունքներն իր անձնականն են: Մենք իր կյանքից միայն գիտեք, որ նա Անին է և որ նա դերասնաուհի է, բայց մենք չգիտենք նրա ուրախության և տխրության մասին: Նա էլ մեզ չի ճանաչում: Ես իր խոսքերը համարում եմ շատ ճիշտ: Մեզ շատ հաճելի էր, որ նա մի փոքր մեզ հետ կիսվեց և ժամանակ գտավ մեզ հետ խոսելու:

Նաև կարդացեք Մանե բլոգում: