18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամենալավ ճամբարային օրերից

Այսօր շատ լավ ճամբարային օր ունեցանք: Առավոտյան պարապմունքին շատ երգեցինք, պարեցինք, գնացինք դասասենյակ: Մինչև մեր ջոկատից մի քանիսը մասնակցում էին օլիմպիադայի պարապմունքին, մենք լրացրինք Դիջիտեքի, բնագիտա-տեխնիկական ստուգատեսի հայտեր և գնացինք սահադաշտ: Շատ-շատ լավ անցավ: Սահեցինք, մի քիչ սառեցինք, հանգստացանք, եկանք դպրոց: Գնացինք համերգ, որտեղ մեր ջոկատավար ընկեր Հասմիկը պիտի երգեր: Հետո ամփոփեցինք օրը և գնացինք տուն: Այսօր շատ լավ, հետաքրքիր և ուրախ օր ունեցանք: