19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտագործնական հավաք.օր երրորդ.

Տեղի ունեցավ ևս մի կլոր սեղան: Բացումը սկսեց Ժաննա Ալբերտովնան իր և իր ընկերների նախագծերով: Խոսեցին սովորողները պատմեցին նախագծերի իրականացման և ընթացքի մասին: Այնուհետև ներկայացավ ընկեր Մարալը ճամփորդություններով և սովորողների բլոգներով: Սովորողները`Նանեն և Համբարձումը պատմեցին իրենց դիլիջանյան ճամփորդության նախագծի`կինոպոեզիայի ընթացքի մասին: Ներկայացան ևս մի շարք սվորողներ, ովքեր վարում են իրենց բլոգը ավելի քան 3 տարի: Պատմեցին բլոգի այցելուների, նյութերի մասին: Հետո մեր հարցասեր հյուրերը հարցեր տվեցին և այդպիսով ավարտվեց մեր հրաշալի օրվա կլոր սեղանը: