24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարի ամենաուրախ օրը

Այսօր երեխաները բերել էին մարզական հագուստ, քանի որ մենք պետք է խաղայինք մեր ամենասիրելի խաղը՝ ֆուտբոլ: Բաժանվեցինք թիմերի և սկսեցինք խաղը: Շատ բուռն, զգացմունքային խաղ ստացվեց: Բոլորը բողոքում էին մրցավարից, քանի որ, մեր կարծիքով, նա անարդար էր: Խաղի վերջանալուց հետո բոլորս նորից հաշտ էինք: Այնուհետեև փոխեցինք մեր մարզական շորերը  և ուղևորեցինք  դասարան՝ հանգստանալու: Քիչ անց իմացանք, որ պետք է ուղևորվենք Հյուսիսային դպրոց, այսինքն` Գեղարվեստի դպրոց: Այնտեղ մասնակցեցինք կլոր սեղանին և ետ եկանք Մայր դպրոց: Օրվա վերջում գնացինք սուպերմարկետ, գնումներ կատարեցինք, քանի որ պետք է դպրոցում պատրաստեինք բրդուճներ և վաճառեինք: Դպրոց հասնելուն պես միանգամից անցանք աշխատանքի: Պատրաստեցինք շատ մեծ և ախորժելի բրդուճներ: Բոլոր երեխաները գնեցին: Շատ ուրախ օր էր:

Նյութը նաև կարդացեք Դավիթ Առաքելյանի բլոգում: