24.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Քիմիկոսների և ֆիզիկոսների 7-րդ օրը

Ճամբարային 7-րդ օրը ֆիզիկոսների և քիմիկոսների ջոկատում  սկսվեց ընդհանուր պարապմունքով: Այնուհետև Ավագ դպրոցում մասնակցեցինք գիտաժողովի, որի ժամանակ սովորողները ներկայացնում էին իրենց աշխատանքները, իսկ ներկաները հարցեր տալիս նրանց: Օրը շարունակեցինք լաբորատորիաներում` կատարեցինք ֆիզիկական և քիմիական փորձեր, նկարահանումներ և հայտերի լրացում: Այդ ժամանակ մեզ հյուր եկան չինացի բնագետ մասնագետները, որոնք շատ գոհ հեռացան: Շարունակեցինք օրը մարմարյա սրահում և տարբեր սպորտային խաղերով:

Օրը շատ հագեցած էր և ուսումնալի:

Նյութը նաև տես Ասատրյան Հարությունի բլոգում