29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օրվա ամփոփում

Այսօր` 2017 թվականի հունվարի 17-ին, մենք մեր ջոկատով ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք կազմակերպել ինտելեկտուալ խաղ, որի մասնակիցներն էին Հյուսիսային դպրոց-պարտեզի հինգերորդ դասարանցիները: Նրանք բաժանվել էին երեք տարբեր թիմերի: Մենք` գիտակների ակումբի բոլոր մասնակ
իցներս,  կատարում էինք տարբեր պարտականություններ: Ես կարդում և բացատրում էի խնդիրները, մյուսները ընդունում էին պատասխանները, պահում էին ժամանակը, իսկ մյուսներն էլ գրում էին խաղի հաշիվը: Երկու թիմերից միավորներով առաջ անցած «Խիզախ արծիվներ» թիմն էլ դարձավ այսօրվա խաղի հաղթող: Իսկ այսօրվանից սկսած մենք պատրաստվում ենք եզրափակիչ խաղին: Պատրաստում ենք հարցեր, որոնց մեծ մասը դժվար է, քանի որ այն թիմերը, որոնք դուրս են եկել եզրափակիչ, ուժեղ են: Դրանից հետո մենք ընդմիջեցինք, որից անմիջապես հետո մասնակցեցինք հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացմանը, որի ընթացքում դիտեցինք  պարեր, լսեցինք տարբեր երգեր: Իսկ դրանից հետո, ամփոփելով օրը, գնացինք տուն:

Նյութի հեղինակ՝ Արամ Բարսեղյան