25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հետաքրքիր և հագեցած օր

Մեր այսօրը բավականին հետաքրքիր և հագեցած էր: Մեր ջոկատավար ընկեր Սյուզին չէր եկել, այդ պատճառով  բաժանվեցինք տարբեր խմբերի:Ես գնացի Ժաննա Ալբերտովնայի ջոկատ: Սկզբում Ժաննա Ալբերտովնան մեզ ասաց, թե ինչ պիտի անենք այսօր, և անցանք մեր աշխատանքին:Ժամը 10:30 ուղևորվեցինք դեպի արհեստների դպրոց` մասնակցելու կլոր սեղան-հանդիպման: Քանի որ մենք մի փոքր շուտ էինք տեղ հասել, գնացինք տիկին Շողիկի ծաղիկները և բույսերը ուսումնասիրելու: Այնքան գեղեցիկ,աննակրագրելի,նուրբ բույսեր ուներ տիկին Շողիկը, բայց ինձ ամենաշատը զարմացրեց այն փաստը, որ տիկին Շողիկը սուրճի ծառ ուներ: Կլոր սեղան-հանդիպումն սկզբում բավականին անհետաքրքիր անցավ ինձ համար, իսկ հետո սկսեց մի փոքր հետաքրքրանալ: Ուղիղ ժամը 12:00-ին ավարտվեց կլոր սեղանը,և մենք ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց: Քանի որ ես ու Էլենը պետք է գնային գեղարվեստի դպորց`  մոդելավորման դասի,մենք այլևս չմտանք Մայր դպրոց:Արագ-արագ գնացինք Երևան Սիթի  և սնունդ գնեցինք մեզ համար, քանզի շատ քաղցած էինք, և երկար դասամիջոց էր: Հարակից այգում կազմակերպեցինք փոքրիկ խնջույք և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Հյուսիսային դպրոց: Մոդելավորման դասը շա՜տ ուրախ և զվարճալի անցավ: Տարբեր իրեր կարեցինք: Մոդելավորման դասից հետո գեղարվեստի դպրոցի բակում ուրախ սահեցինք սահնակներով:Կարող եմ ասել,որ իմ և Էլենի ճամբարային օրը շատ զվարճալի անցավ:

Ժ. Հակոբյանի ջոկատ

Նյութը կարդացեք Լիդյա Կամենդատյանի բլոգում