20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանեն պատմում է կլոր սեղանի մասին

Մանե Բոյախչյան, Ժ. Հակոբյանի ջոկատ

Այսօր շատ լավ օր էր: Մենք էլի մեր օրը անցկացնում եք հրաշալի: Այսօր մենք գնացել էինք Քոլեջ: Քոլեջում գնացինք ըկեր Շողիկի մոտ: Նայեցինք ծաղիկները: Ընկեր Շողիկը մի փոքր պատմեց ծաղիկների մասին, հետո մեզ ցույց տվեց սուրճի ծառը: Այն շատ մեծ էր: Հետո, երբ արդեն ծաղիկներին նայեցինք, գնացինք խաղալու  գերմանամկան հետ: Խաղացինք, հետո գնացինք ընկեր Անիի կլոր սեղանին մասնակցելու, որի ժամանակ նա մեզ պատմեց, թէ ինչպես կարելի է օգտվել  TV-mskh-ից:Նա մեզ  ցույց տվեց`ինչպես նայել հաղորդումները: Իսկ ամենավերջում՝ անակնկալ նվեր Նանեի և Ստելլայի կողմից: Նրանք մի գեղեցիկ երգ կատարեցին: Ցտեսություն: