29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինչ իմացանք ու տեսանք այսօր

Լիլիա Սահակյան, Ժ. Հակոբյանի ջոկատ

Պատումը՝ բլոգից:

Այսօր մենք ջոկատով գնացինք քոլեջ՝ որպես հյուր։ Եվ այնտեղ լսեցինք, թե ինչ առավելություններ ունի մեր դպրոցի մեդիա-համակարգը։ Մենք հասկացանք, թե ինչ լավ է օգտարծել համացանցը։ Ուղղակի համացանցը պետք է ճիշտ օգտագործել։ Գիտենք , որ համացանցը միշտ ունի նոր տեղեկություններ, իսկ սովորական դասագրքով նոր բան շատ չես իմանա։ Նաև խոսեցին կինո-ֆոտոյի մասին։ Ցույց տվեցին նրանց էջը, որտեղ հրապարակվում են բոլոր երեխաների և ավագների կողմից արած նկարները։ Ավագները նկարում են այն գործարանները, որոնք վաղուց կառուցվել են և օգտագորվել , բայց հիմա չեն օգտագործում կամ էլ ընդհանրապես կառուցվել են և չեն օգտագործվել։

Ներկայացնում ենք նաև ֆոտոշարք Գարդենիայից: