18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ և կրտսեր սովորողների համատեղ նախագիծ

Մեր ջոկատում համատեղ աշխատում և վայելում են ճամբարային առօրյան 7  և  10-րդ դասարանի սովորողները:Միասին պլանավորել էինք իրականացնել Կանաչ անկյուններ նախագիծը՝ավելի փոքր սովորղների հետ:Նախագծի նպատակն է կրտսեր ընկերներին ծանոթացնել մանուշակների տեսակներին, դրանց խնամքի և բազմացման տեխնոլոգիային,այսօր սովորողները բերեցին մանուշակների մոտ քսան տերևներ և նախապես պայմանավորվելով ընկեր Անահիտի հետ, ճանապարհվեցինք Հյուսիսային դպրոց պարտեզ: Ավագ ընկերները բացատրեցին թե ինչպես է անհրաժեշտ կտրել մանուշակի տերևի կոթունը, ինչ չափի, ինչպես ջրել, ինչու ընտրել փոքր տարրաներ:Երեխաները ուշադիր լսեցին և ոգևորված անցան աշխատանքի, նախագծի արդյունքում սովորղները ստացան համապատասխան հմտություններ, հույսով ենք տերևները կաճեն և մենք կստանանք ակնկալվող արդյունքը:

Նյութը՝ այստեղ: