26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային չորրորդ օր 8.1 դասարանում

 

8-1  դասարանի ճամբարային չորրորդ օրը ինչպես միշտ սկսվեց առավոտյան պարապունքով:Այսօր մեր ջոկատները հերթապահ էին  խոհանոցում:Պետք է պատրաստեինք  կեքսեր տիկին Մխիթարյանի բաղադրատոմսով:Այդ նպատակով հավաքեցինք անհրաժեշտ գումար և տիկին Սահակյանի հետ գնացինք խանութ, գնելու համար անհրաժեշտ մթերքները:Եկանք խոհանոց և ջոկատավարների հետ միասին պատրաստեցինք խմորը և թխեցինք մեր կեքսիկները: Ստացվեց շատ համեղ և մատչելի գնման համար կեքսիկներ: Ասենք, որ կեքսիկները շատ արագ վաճառվեցին: Ճամբարը շարունակվեց տարբեր մարզաձևերի մասնակցությամբ: Ընդմիջումից հետո զբաղվեցինք նախագծային գործունեությամբ և օրվա լուսաբանությամբ: