29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինտելեկտուալ խաղ հինգերորդ դասարանցիների հետ

Ճամբարային երկրորդ օրը անցավ ինտելեկտուալ խաղով, որին մասնակցում էին 5-րդ դասարանցիները: Այդ օրը հաղթեց <<Խուստուփ>> թիմը: Խաղն անցավ շատ առույգ և ուրախ: Մասնակցում էին <<Խուստուփ>>, <<Արծիվներ>> և <<Գիտունիկներ>> թիմերը, ամեն թիմից չորս հոգի: Նրանք իրար հետ կարծես մարտնչում էին, որովհետև չէին ուզում պարտվել: Նրանք այս խաղով ապացուցեցին, որ իրենք խելացի են և կհասնեն իրենց ուզածին մտքի ուժով: