25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բիզնես փորձ

Այսօր մեր դպրոցում եղավ բիզնես փորձ։ Մեր 6-րդ դասարանցիները պատրաստել էին պիցցա և վաճառում էին։ Մեկ հատը 200 դրամ։ Նրանց օգնել էր ընկեր Լիլին ու ընկեր Տաթևը։ Պիցցաները շատ համեղ էին և ես ու ընկերուհիներս գնեցինք։ Դրանք բոլորին էլ դուր եկավ։ Ուրիշ դասարններ էլ էին պատրստել և վաճառում էին։ Նրանց պատրաստած պիցցաները իրենց շահույթ բերեցին այդ օրվա համար։ Պիցանները շատ մարդիկ գնեցին, քանի որ այն որակյալ էր։ Տնական պայմաններում պատրաստված պիցցաները միշտ էլ առողջարար են, դրա համար նրանք այսօր եկամուտ ստացան։ Իմ կարծիքով բիզնես փորձը նրանց մոտ ստացվեց։ Ինձ դուր եկավ նրանց բիզնեսը և ես էլ եմ ուզում ընդգրկվել բիզնեսի մեջ։