19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեր ջոկատի անմոռանալի օրը…

Այսօր  մեր ջոկատի հիանալի օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Այնուհետև մեր ջոկատը հանդիպում ունեցավ գրադարանում <<Արի Տուն>> նախագծով: Շատ հետաքրքիր հանդիպում էր: Հանդիպեցինք 7-երորդ դասարանցի Վիկտորիայի և մայրիկի հետ, ովքեր վերջերս են տեղափոխվել ԱՄՆ-ից Հայաստան: ԱՄՆ-ի մասին սովորողների մոտ լիովին փոխվեց: Բացահայտեցիք ԱՄՆ-ի և Հայաստանի տարբերությունը: Մի փոքր նախագծային աշխատանքից հետո ընդմիջեցինք: Ընդմիջումից հետո մենք գնացինք շատ սպասված  համալիրի սահադաշտ: Մտնելով սահադաշտ բոլորը ընկնում էին և ծիծաղում: Հետո, երբ անցավ մոտավոր կես ժամ արդեն բոլորը գրեթե կարողանում էին քշել: Մեկ ժամից արդեն հիանալի քշում էինք և զվարճանում: Այնտեղ մեր օրը դարձավ ավելի ուրախ, անմոռանալի և հրաշալի: Այդպիսով ավարտվեց մեր հիանալի օրը:

Իրար օգնելով… ձեռք բռնած… վերջում բոլորը սահել գիտեին…