28.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բիզնեսում մեր հաջողությունը

Մանե Բոյախչյան, Ժաննա Հակոբյանի ջոկատ

Ողջույն, ես Մանեն եմ: Ճամբարային 3 օրն է և  նորից ու նորից շատ հետաքրքիր: Այսօր մենք ծանոթացանք Սեբաստացի մոլլի ղեկավար ընկեր Լիլի հետ: Ըկեր Լիլիի հետ մենք բիզնես նախագիծ արեցինք և հետո որոշեցինք, որ կարելի է պատրաստել ռուլետներ: Մենք նախապես սկսեցինք հաշվել մեր ծախսը և օգուտը, իսկ հետո ըկեր Ժաննայի օգնությամբ սկսեցինք պատրաստել: Մեզ զուգահեռ աշխատւմ էին նաև ընկեր Տաթևը և իր ճամբարակաները: Արդյունքը և ́ համեղ էր և ́ շահավետ: Մենք համտեսեցինք մեր ռուլետները, իսկ մյուս մասն էլ վաճառեցինք:  Ահա մեր բիզնես նախագծի ծախսի և շահույթի հաշվարկները: Մեր բիզնեսի առաջին քայլերը հաջողված են:

Ալյուր 350 դրամ

Ձու  6 հատ – 360 դրամ

Շաքարվազ 350 դրամ.

Շոկոլադե կրեմ – 800 դրամ

Մածուն – 400 դրամ

Ծախսեցինք 2260 դրամ.

Պատրաստեցինք երկու ռուլետ մեկ բսկվիթ:

Մեկ կտոր բսկվիթի իքնարժեքը 80 դրամ.

Վաճառքի գինը 100 դրամ:

Շահույթ 1200 դրամ.