29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այսօր օրակարգում

Ճամբարային օրն սկսեցինք աշխատանքային պլան կազմելով: Հետո մեր հրավերով եկած՝  Դպրոց – Պարտեզ դպրոցի հինգերորդ դասարանցիների երեք թիմերի համար կազմակերպեցինք ինտելեկտուալ խաղ: Մենք նրանց տվեցինք երեսուն հարց և նրանց խնդրեցինք առանձին թերթիկների վրա գրել իրենց որոշած պատասխանները: Այսօր հաղթեց «Խուստուփ» թիմը, որը վաստակեց 15 միավոր: Այնուհետև մենք գնացինք մարզական պարապմունքի, որի ընթացքում խաղացինք Գերոցի և Բասկետբոլ: Իսկ հետո մենք հայտնվեցինք հինգերորդ դասարանցիների կարգավիճակում և սկսեցինք լուծել յոթերորդ դասարանցիների գրած խնդիրները: